Անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների կողմից կազմակերպված` 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից գնվեց 20 խորանարդ մետր վառելափայտ:

Վառելափայտը կտրելուց եւ ջարդելուց հետո, մոտ 300 պարկ, մի քանի օրից կբաժանվի մանկահասակ երեխաներ ունեցող եւ տնակներում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին:

Նշենք, որ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է մոտ 40 հազար դոլար, որը բաժանվելու է Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: