Միջազգային քրեական դատարանը Չադի եւ Լիբիայի իշխանություններին է ուղարկել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին կալանավորելու եւ Հաագայի դատարանին հանձնելու պահանջով որոշումը: Ալ-Բաշիրը նախատեսում է այս հանգստյան օրերին այցելել նշված երկրներ:
Միջազգային տրիբունալը ալ-Բաշիրին կալանավորելու պահանջով օրդեր է ընդունել դեռեւս 2008 թվականին: Նա մեղադրվում է մարդկության դեմ կատարված հանցագործությունների, այդ թվում Դարֆուրում ցեղասպանություն կազմակերպելու մեջ:
Նշենք, որ նույնիսկ եթե ալ-Բաշիրը հայտնվի Չադում կամ Լիբիայում, դժվար թե նրա նկատմամբ որեւէ սանկցիա կիրառվի, քանի որ նա այս ընթացքում բազմիցս այցելել է Չադ, բայց չի կալանավորվել, հաղորդում Utro.ru-ն:
Ինչ վերաբերում է Լիբիային, ապա այս երկիրը լարված հարաբերություններ ունի Միջազգային քրեական դատարանի հետ՝ կապված այդ երկրի նոր իշխանությունների կողմից գահընկեց նախագահ Մուամար Քադաֆիի հարազատների եւ կողմնակիցների նկատմամբ դատավարությունների հետ:



























