Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում փետրվարի 16-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 83 մարդու, տեղեկացնում է CNN-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի եւ 200 տուժածի մասին:

Պայթյունը հողին էր հավասարեցրել ավելի քան 60 առեւտրային կետ: Փլատակների տակ տասնյակ մարդիկ էին մնացել: Պայթեցվել է ջրի համար նախատեսված ցիստեռնը, որում, ըստ ոստիկանության, եղել է 800- 1000 կգ պայթուցիկ:

Պակիստանյան ծայրահեղական խմբավորումներից որեւէ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: