Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա շրջակայքում փետրվարի 17 –ին գրեթե միաժամանակ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնք խլել են 28 մարդու կյանք, եւս 80-ը վիրավորվել են, հաղորդում է Los Angeles Times-ը:
Պայթուցիկ սարքերից մեկը թաքնված է եղել ավտոմեքենաներից մեկում, որը կայանված է եղել շիաներով բնակեցված Սադր Սիթի շրջանի առեւտրի կետերից մեկում:
Առայժմ զինված խմբավորումներից եւ ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանտվությունը: Նախկինում շիաների դեմն ահաբեկչություններ իրականացվում են «Ալ Քաիդայի» ստորաբաժանումների կողմից:




























