Նոր Զելանդիայում բացառիկ դեպք է տեղի ունեցել: 20-ամյա երիտասարդը ողջ է մնացել 9 սանտիմետրանոց դանակով գլխին վնասվածք ստանալուց հետո: «OneNews»-ը հրապարակել է նաեւ ռենտգենի պատկերը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունցել երեկոյի ընթացքում. ըստ ականատեսների` երիտասարդը փորձել է բաժանել վիճաբանողներին եւ ինքն է հարված ստացել:
Իրավապահների տվյակներով` դանակն անցել է տղային ձախ աչքի վրայով: Նրան հիվանդանոց են տեղափոխել հենց դանակը վերքի մեջ: Բժիշկները փրկել են ոչ միայն հաջողակ երիտասարդի կյանքը, այլեւ տեսողությունը, հաղորդում է newsru.com-ը:
Դանակի սայրն անցել է աչքից եւ ուղեղից 2-ական սմ հեռավորությամբ:




























