Նիգերիայի հյուսիսում անհայտ զինված անձինք հարձակվել են « Setraco» շինարարական ընկերության ճամբարի աշխատակիցների վրա` առեւանգելով յոթ օտարերկրացիների, հաղորդում է Reuters-ը: Առեւանգման փաստը հաստատել են տեղի իրավապահ մարմինները: Հաղորդվում է, որ նրանց թվում են Լիբանանի, Հունաստանի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Հյուսիսային Բաուչի նահանգի Ջամար քաղաքում հարձակվողները նախ փորձել են գրոհով վերցնել տեղի բանտն ու ոստիկանական տեղամասը, սակայն հեռացվել են դիմահար կրակով: Դրանից հետո նրանք շինհրապարակից առեւանագել են աշխատողներին եւ անհետացել:
Նիգերիայում նման դեպքերը տխուր ավանդույթ են դարձել: Հիմնականում գրոհայիններն առեւանգում են օտարերկրացիների` փրկագին ստանալու նպատակով:




























