«Թագադրման փողոցը» սերիալից հայտնի բրիտանացի դերասանը կասկածվում է 19 սեռական հանցագործություններում, այդ թվում` վեց անչափահասների  բռնաբարության մեջ:

The Daily Mail-ը գրում է, որ 48-ամյա Մայքլ Լե Վելը իր կյանքի մեծ մասը նվիրել է կինոարվեստին: Վերջին 30 տարիներին նա հաճախ է հատնվում էկրաններին, սակայն այժմ պրոդյուսերներն ստիպված են արագ փոխել ամենաերկար սերիալի սյուժեն, որպեսզի դերասանին սպառնացող բանտարկությունը չխափանի նաեւ նոր սերիաների ցուցադրությունը:  Հրատարակչությունը գրում է, որ սցենարիստները չեն դիմի իրենց երեւակայությանը, այլ կվերցնեն սյուժե կյանքից` Լե Վելի կերպար մեխանիկ Քեւին Ուեբսթերին տեղափոխելով ճաղերի հետեւ: 

2011թ. սեպտեմբերին Մայքլ Լե Վելն արդեն հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում` վեցամյա աղջնկա նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով: Դատական  գործընթացի պատճառով դերասանից հեռացել էր նրա կինը, սակայն չէր հաջողվել ապացուցել Լե Վելի մեղքը: 

Էկրաններին հայտնվելուց անմիջապես հետո Լե Վելը մեծ հռչակ էր  վայելում նույնասեռականների շրջանում, գրում է Click Liverpool հրատարակչությունը: Դրան նպաստում էր նրա հագուստի արտառոց ոճը` դերասանը կրում էր նեղ ջինսեր եւ բեղեր, նաեւ` ականջօղ: 

«Թագադրման փողոցը» բրիտանական հեռուստասերիալն սկսվել է 1960թ. դեկտեմբերի 9-ից: Նկարահանվել է 7000-ից ավելի սերիա: Սերիալն աշխարհում երկրորդն է  իր շարունակականությամբ ամերիկյան «Ինչպես է պտտվում աշխարհը» նախագծից հետո: