Անգլիայի արեւմուտքում գտնվող Բեյքափ քաղաքում (Լանքշիր կոմսություն) ռադիոակտիվ իզոտոպ` իրիդիում-192 է կորել: Այն կարող է վնաս հասցնել բնակչության առողջությանը, եթե դուրս բերվի պաշտպանիչ կոնտեյներից:

Կոնտեյները գտնելու դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռք չտալ այն եւ անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ` կոնտեյները գողացել են հանգստյան օրերին, սակայն գողության մասին հայտնի է դարձել միայն հիմա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ Բեյքափի ոստիկանության գլխավոր տեսուչ Ռաս Փրոքթերը հայտարարել է, որ իրավապահ ծառայությունները կանտեյները գտնելու հարցում քաղաքացիների օգտնության կարիքն ունեն: Շատ կարեւոր է, որպեսզի նյութը հնարավոր լինի գտնել հնարավորին չափ շուտ, ընդգծել է ոստիկանը: