Հայկական «Horizon» ընկերության փաստաբանները Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Charter Communication» ընկերության դեմ, հաղորդում է  «Asbarez»-ը: Հայցն ուղղված է «Charter Communication»-ի որոշման դեմ, որով «Horizon» հեռուստաալիքը կամայականորեն զրկվել է Գլենդել, Բըրբենք եւ Լա Կրեսենտա քաղաքներում հեռարձակումից:

Հայցում նշվում է, որ «Charter Communication»-ը խախտել է «Horizon»-ի հետ պայմանագիրը. 2012թ. դեկտեմբերին ընկերությունը  2013 թ. համար պայմանագիր էր կնքել հեռուստաալիքի հետ, սակայն առանց բացատրության հունվարի 10-ին «Horizon»-ին տեղեկացրել էր հեռարձակումը դադարեցնելու մասին:

Հայ համայնքը զայրույթով էր արձագանքել «Charter Communication»-ի որոշմանը եւ աջակցություն հայտնել «Horizon»-ին,  հազարավոր ստորագրություններ էին հավաքվել, բողոքի ակցիաներ էին կազմակերպվել «Charter Communication»-ի գրասենյակի դիմաց:

«Horizon» հեռուստալիքը գործարկվել էր 1989թ-ին` հայ համայնքին տեղեկատվություն մատուցելու առաքելությամբ: