Չելյաբինսկում երկնաքարի պայթյունը երկնաքարերի նկատմամբ բուռն հետաքրքրությունէ  առաջացրել ողջ աշխարհում: Այսպես, Ավստրալիայի գիտնականները հայտնել են, որ իրենց մայրցամաքում է գտնվում ամենամեծ խառնարանը, որը բացած երկնաքարը կարող էր լայնածավալ ավերի հանգեցնել:

«Ինչն է իսկապես զարմացնում, դա տեղանքի չափերն են: Այն 200 կմ տրամագիծ ունի, ինչը դարձնում է աշխարհի մեխծությամբ երրորդ խառնարանը»,- ասել է Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնական Էնդրյու Գիլքսոնը: Հետազոտություններն իրականացվում են Հարավային Ավստրալիա նահանգում, Ուորբերթոն գետի ավազանում:

Գիտնականները պարզել են, որ նման ծավալի ազդեցություն կարող էր թողնել 10 կմ լայնությամբ երկնաքարը: Ամենայն հավանականությամբ, այս երկնաքարը երկրի վրա ընկել է 300 մլն տարի առաջ: