Գերմանիայում մահացել է աշխարհում ամենահայտնի մանկագիրներից մեկը` Օտֆրիդ Փրոյսլերը: 89-ամյա գրողը մահացել է փետրվարի 18-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այսօր, երբ այդ մասին հայտնել է «Թինեման» հրատարակչությունը:

Հայտնի հեքիաթագիրն սկսել է գրել դեռ մանուկ հասակում: Դպրոցից հետո Փրոյսլերը կանչվել է բանակ եւ պատերազմի ժամանակ հայտնվել խորհրդային գերության մեջ: 1949 թվականին ազատվելով գերությունից, նա տեղափոխվել է Բավարիա, գրում է RBK-ն:
Առաջին հաջողությունը նա ունեցել է 1962 թվականին, երբ լույս է տեսել «Անտառային ավազակը» գիրքը, ինչն այսօր մանկական գրականության դասական է համարվում:

Փրոյսլերը հրատարակել է 32 գիրք, որոնց շարքում են «Փոքրիկ ուրվականը», «Կրաբատը կամ հին ջրաղացի լեգենդները», «Փոքրիկ Բաբա-Յագան»: Վերջինիս մոտիվներով Ռուսաստանում համանուն մուտլտֆիլմ է նկարահանվել: