ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի նախկին սիրուհին` ֆրանսիացի Մարսելա Յակուբը թողարկել է բաց գիրք նրա հետ իր հարաբերությունների մասին: Մարսելա Յակուբն իր գրքում նախկին սիրեկանին անվանել է «կիսով չափ տղամարդ, կիսով չափ խոզ»:
«Գեղեցկուհին եւ հրեշը» անվանումով գրքից մի հատված տպագրել են ֆրանսիական պարբերականները: Սկանդալային պաշտոնյայի եւ Յակուբի սիրավեպը տեւել է մոտ 7 ամիս:
Սիրառատ Սթրոս-կանը անհապաղ մեկնաբանել է գրքի հայտնվելը: «Այդ գիրքը նախապես իմ մոտ նողկանք է առաջացնում:
Մարսելան մեր նախկին հարաբերություններն օգտագործել է գումարային օգուտի համար: Սա ամոթալի հարձակում է իմ անձնական կյանքի եւ մարդկային արժանապատվության դեմ»,- ասել է Սթրոս-Կանը: Նա նաեւ սպառնացել է դատի տալ Յակուբին եւ պարբերականներին:




























