Հնդկաստանի հարավում գտնվող Հադարաբդ քաղաքում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն: Նախնական տվյալներով` պայթյունները տեղի են ունեցել կինոթատրոնում եւ ավտոբուսում` 10 րոպե ընդմիջումով:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Հադարաբադում երեք պայթյուն է որոտացել, որոնցից մեկը` քաղաքային ճաշարանում: «ՌԻԱ նովոստին» հայտնում է ավտոբուսի կանգառի մոտ մի քանի պայթյունների եւ 20-ից ավելի զոհերի մասին:
Հնդկաստանի ՆԳՆ տեղեկատվությամբ` ահաբեկչությունը կատարվել է հնարավորինս շատ մարդ սպանելու մտադրությամբ: Խուճապից խուսափելու համար իշխանություններն ահաբեկչության շրջանում արգելափակել են բջջային սարքերի աշխատանքը:




























