Նոր Զելանդիայում մահացել է Շլեգելի պինգվինը, որը մոլորվել էր եւ հայտնվել հայրենի Մաքքուորի սուբանտարկտիկ կղզուց հազար կմ հեռու: Մասնագետները փորձել են օգնել կենդանուն, սակայն ապարդյուն:
Վելինգթոնի կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով` Հեփի Ֆիթ-կրտսեր անունն ստացած պինգվինը մահացել է հյուծումից եւ երիկամային անբավարարությունից:
Հեփի Ֆիթ-կրտսեր-ին գտել են մի քանի օր առաջ` Հյուսիսային կղզում: Ենթադրվում է, որ նրան քամին հայրենիքից հեռացրել է դեռեւս մանուկ հասակում եւ նա մի քանի ամիս անցկացրել է ջրում: Երբ պինգվինին հայտնաբերել են, նա երեք կգ-ից թեթեւ է եղել, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն:
Շլենգելի պինգվինները բնակվում են ավստրալիական Մաքքուորի կղզում, որտեղ կլիման մի փոքր ավելի մեղմ է, քան` Անտարկտիկայում: Նրանք ապրում են խմբերով, որտեղ կարող է լինել մինչեւ 500 պինգվին:




























