Տաշքենդի փետրվարի 22-ի երկրաշարժը լուրջ վախեցրել է բնակիչներին: Չորս բալ հզորությամբ ստորերկրյա ցնցումներն ընդամենը 5-6 վայրկյան են զգացվել, սակայն դա բավական է եղել մարդկանց վախեցնելու համար, քանի որ ցնցումներն ուղեկցվել են «անիրական» ժխորով:

«Ինքս ապրում եմ առաջին հարկում, եւ այդ ամենը զգացել եմ, սկզբում անիրական ժխոր էր, մինչ այդ եղած երկրաշարժերը բոլորովին այլ էին»,- Uforum.uz կայքում գրել է ականատեսներից մեկը:

Երկրաշարժի պահին մետրոյում գտնված բնակիչները նշում են, որ այդ ժամանակ «կտրուկ միացրել են թունելների լույսերը, ոչ ոք ոչինչ չի հասկացել...»:

«Ռոսբալտը» հայտնում է, որ փետրվարի 22-ին Ուզբեկստանի տարածքում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումները  գրանցվել էին Աստանայի ժամանակով ժ. 08:44-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությունում: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էր Ալմաթիից 654 կմ հարավ-արեւմուտք:

Այս պահին զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չկան: