ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստան կվերադառնա 3 օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Արձագանքելով հարցին, թե նա նախագահական ընտրությունների վերաբերյալ մինչեւ այդ կամ դրանից հետո հայտարարություն տարածելո՞ւ է կամ շնորհավորելո՞ւ է Սերժ Սարգսյանին, Տոնոյանն արձագանքեց. «Այդ մասին այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ տեղեկություններ չունեմ: Այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ: Այս պահին միայն կարող եմ ասել, որ նա Հայաստան կվերադառնա 3 օրից»: