Մերձմոսկվայում սպանվել է «Ласковый май» հայտնի խմբի երաժիշտ Իգոր Անիսիմովը, հաղորդել է խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը: «Այդ կազմից արդեն չորրորդ անդամն է մահանում: Սա մեզ համար շոկ է, ինչ- որ ճակատագիր»,-ասել է Ռազինը:

Նա տեղեկացրել է, որ Անիսիմովը մահացել է դանակի հարվածից, որն ստացել է կենցաղային վեճի ժամանակ: Ըստ ոստիակնության, վիճաբանությունը  ծագել է ալկոհոլի օգտագործումից հետո, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Նշվում է, որ գործազուրկ Անիսիմովը Ուկրաինայի քաղաքացի էր, իսկ մերձմոսկովյան Երշովո գյուղում ժամանակավորապես էր գրանցված: Անիսիմովի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է մեկ  հոգի:

«Ласковый май»  խումբը ստեղծվել էր 1986 թ-ին`  Օրենբուրգի № 2  դպրոց -ինտերնատի  երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի եւ դպրոցի տեսներեքամյա աշակերտ Յուրի Շատունովի կողմից: