Էլաբուրգի 43-ամյա բնակչին կասկածում են 8-ամյա աղջնակի` Նաստյա Պ.-ին բռնաբարելու եւ դաժանաբար ծեծելու մեջ: Ծեծից կիսամեռ վիճակում գտնվող աղջնակին գտել էին փետրվարի 19-ին, դպրոցի մոտ, փոսի մեջ:

Հանցագործության վայրում հայտնաբերվել են չարագործի կենսաբանական հետքերը: Նաստյայի նկարագրածով կազմվել է հանցագործի ֆոտոռոբոտը, իսկ ոստիկանությունը օպերատիվ քննչական գործողությունների ընթացքում հարցաքննել է մոտ 600  վկայի:

Երեք օր անց հաջողվել է դուրս գալ մոլագարի հետքի վրա: Ոստիկանները ձերբակալել են տեղի մի բանկչի, ով պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել երեխաների նկատմամբ: Մոտ օրերս քննիչների ձեռքի տակ կլինեն դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ բռնաբարված եւ դաժանաբար ծեծի ենթարկված աղջնակը 3 ժամ մնացել է ձյան մեջ ընկած: Նրան նկատել են դպրոցականները: Նաստյային անմիջապես տեղափոխել են Էլաբուրգի հիվանդանոց, ապա` Կազան: Միայն օրեր անց նա կարողացելէ  ուշքի գալ: