Այսօր՝ փետրվարի 22-ին, դեղորայքային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20.30-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 15-ամյա Հովհաննես Ա.-ն: Տղան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: Մանրամասներն՝ առաջիկայում: