Այսօր` փետրվարի 22-ին, կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը: Նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է:

Խմբում ընդգրկվել են հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաեւ Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներսիսյանը, Դերենիկ Խաչատրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նորաստեղծ կուսակցության ձեւավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրներ: