Ինդոնեզիայում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել. Ճավա կղզում բեռնատարը մի քանի մոտոցիկլետների է հարվածել։ 16 մարդ զոհվել է, տասից ավելին՝ վիրավորվել։
Դեպքը կատարվել է Արեւմտյան Ճավա նահանգի Սուկաբումի (Sukabumi) քաղաքում։ Բեռնատարի արգելակները չեն գործել, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Մեքենան մի քանի մոտոցիկլետներ է ճզմել, հետո բախվել է շենքերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին։
Տուժածների մեծամասնությունը ֆաբրիկայի աշխատակիցներ են եղել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։




























