ԱՄՆ-ում ձնաբքի արդյունքում չորս մարդ է զոհվել, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել: Զոհվածներից մեկը երեխա է, հողորդում են տեղական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ սա 100 տարվա ընթացքում առաջին ուժեղ ձնաբուքն է Նահանգներում: Տարերքի գոտում հայտնվել են երկրի կենտրոնական շրջանները, որտեղ ապրում է մոտ 60 մլն մարդ` ԱՄՆ բնակչության շուրջ 20 տոկոսը: Կանզաս եւ Միսուրի նահանգներում  իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել:

Մի քանի շրջաններում ձյան բարձրությունը հասնում է ավելի քան 50 սմ-ի: Փակվել են դպրոցներ, չեն գործում մասնավոր եւ պետական հաստատությունները: Օդերեւութաբանների տվյալներով, ձնաբուքը ներկայումս հեռանում է կենտրոնական նահանգնեից եւ շարժվում Վաշինգտոնի ուղղությամբ, հողորդում է «РСН»-ը: