ԱՄՆ-ում Գուամ կղզու տարածքում թունավոր օձերի  (շագանակագույն բոյգա) տարածումը կանխելու համար նրանց թունավորված մկներով կկերակրեն։

Գուամ կղզում շագանակագույն բոյգա տեսակը պատահաբար հայտնվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ իսկական աղետ էր դարձել։

Դրանից առաջ կղզում օձեր չկային, դա հանգեցրել էր մի քանի թռչնատեսակների վերացմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Իշխանությունները վախենում են, որ օձերը կարող են սողոսկել ինքնաթիռներ եւ տարածվել մոտակա կղզիներում։ Կղզում երկու հազարից ավելի թունավորված մկան ձագեր կլցնեն, որոնց օրգանիզմում ացետամինոֆեն կլինի։ Այդ նյութն օձերի համար մահացու է, իսկ մնացած կենդանիների համար այնքան էլ վտանգավոր չէ։