Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետեւ հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի 2013 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի բյուջեն:

Անդրադարձ է կատարվել 2012թ նոյեմբերի 5-23-ը  «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի, ինչպես նաեւ  «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի /ԳԶՄՀ/ վերահսկողության առաքելության պատվիրակության այցելության հուշագիր-հաշվետվություններին:

Խորհրդին են ներկայացվել նաեւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Հասարակական  ենթակառուցվածքային ներդրումներ բաղադրիչի շրջանակում` ներդրումների տնտեսական նպատակահարմարության եւ ուսումնասիրության արդյունքները:

Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր եւս: