Փետրվարի 23-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքից քաղաքացին ռետինե նավակով հեռացել է ափից, եղանակային պայմանների վատթարացման պատճառով չի կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտունի քաղաքից երկու մոտորանավակով դեպքի վայր են մեկնել ջրափրկարարներ, տեղի բնակիչներ, փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, որոնք մոտեցել են Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչ` 31-ամյա Վ. Վարդանյանին եւ տեղափոխել ափ: