Փետրվարի 23-ին` ժամը 13.11-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13.26-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին հայտնաբերել 83-ամյա Նվարդ Մ.-ի դին: