Փետրվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ 24-ամյա Թագուհի Ա.-ն փետրվարի 4-ի երեկոյան հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ բնակարանից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:




























