Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Մնացական Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարի 10-ին հարմարեցված բանալիով առջեւի դուռը բացելով՝ Ավանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հաշվիչ սարքը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























