Ուսուրիյսկում գտել են երեք օր առաջ անհետացած ութամյա Նաստյա Լուցիշինայի մարմինը՝ բռնի մահվան հետքերով։ Կամավորների խումբը աղջկան գտել է դաշտում՝ Ուսուրիյսկից 15 կմ այն կողմ՝ Բանեւուրովո գյուղի շրջակայքում։
Մարմնի վրա բռնության հետքերը հիմք են տալիս կարծելու, որ հանցագործը բռնության է ենթարկել զոհին, հայտնում է LifeNews-ը։
Նաստյա Լուցիշինան կորել էր փետրվարի 19-ի երեկոյան՝ թեթեւ աթլետիկայի պարապմունքից տուն վերադառնալիս։ Երբ երեխան տուն չի հասել, ծնողները դիմել են ոստիկանություն։ Երեխայի որոնումներին ներգրավվել են 100 ոստիկաններ եւ 300 կամավորներ։
Նախնական վարկածով՝ հանցագործը երեխային նստեցրել է մեքենան եւ քաղաքից դուրս տարել։ Թե հետո ինչ է տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ, հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Աղջկա մարմինն արդեն ուղարկել են փորձաքննության։




























