Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, կուսակցության 15-րդ համագումարում քննադատել է Ռուսաստանի պաշտպանունակությունը` երկրի սահմաններին աճող սպառնալիքի ֆոնին: «Աշխարհում իրավիճակը բարդանում է: Պատերազմը գնալով ավելի է մոտենում մեր երկրի սահաններին: ՆԱՏՕ-ի խմբավորումները ռազմական գործողությունների եվրոպական թատրոնում 12 անգամ գերազանցում են ռուսական բանակի թվակազմը, այնինչ ժամանակին պարիտետ կար»,-հայտարարել է Զյուգանովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Միավորված սոցիալիստական պետության եւ խորհրդային ժողովրդի վերստեղծումն իր պատմական սահմաններում հնարավոր է: Այդ գործընթացն օբյեկտիվորեն անհրաժեշտ է»,-ասել է Զյուգանովը:

Ռուսաստանի Կոմկուսը որոշել է ակտիվանալ նաեւ համացանցում: «Այստեղ անհրաժեշտ է ստեղծել «կարմիր բլոգերների» խմբեր, որոնք կօգնեն փլուզել հակակոմունիստական կարծրատիպերը եւ ճեղքել տեղեկատվական շրջափակումը»,-ընդգծել է նա: