Ամենաքիչը 13 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքում տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում։ Հաղորդվում է, որ ավտոբուսի ուղեւորների մեծ մասը կանայք ու երեխաներ են եղել։ Եւս 10 մարդ անհայտ կորած է համարվում։
Ավտոբուսը նեղ լեռնային ճանապահով թեքվելիս կիրճն է ընկել, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, ավտոբուսը տեղափոխում էր հարսանիքի հյուրերին, եւ բոլոր զոհվածները հարսնացուի ազգականներն են։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ավտովթարի պատճառ է դարձել վարորդի կողմից արագության գերազանցումը։




























