Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Գիշերը ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը` +6+8 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,
Կոտայքում` գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,
Գեղարքունիքում` գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,
Լոռիում` գիշերը` -0-5, ցերեկը` -1+4,
Տավուշում` գիշերը` -1+4, ցերեկը` +3+8,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -1+3, ցերեկը` +4+7,
Արարատում` գիշերը` 0+3, ցերեկը` +5+8,
Արմավիրում` գիշերը` 0+3, ցերեկը` +5+8,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +5+8,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +1+5, ցերեկը` +6+9,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` -1+4,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +2+5, ցերեկը` +1+6:




























