Քննիչները բռնել են ութամյա Նաստյա Լուցիշինայի հնարավոր մարդասպանին։ Կասկածյալը տեղի տաքսու վարորդն է։ Նրան այժմ հարցաքննում են։
Նախնական տվյալով՝ վարորդը վրաերթի է ենթարկել երեխային, իսկ մարմինը հետքերը վերացնելու համար քաղաքից դուրս տարել։
Երեխայի մարմնին բազմաթիվ վնասվածքներ կան, LifeNews-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Ութամյա Նաստյա Լուցիշինայի մարմինը՝ բռնի մահվան հետքերով, գտնվել էր անհետանալուց երեք օր անց։ Նաստյա Լուցիշինան կորել էր փետրվարի 19-ի երեկոյան՝ թեթեւ աթլետիկայի պարապմունքից տուն վերադառնալիս։ Երբ երեխան տուն չի հասել, ծնողները դիմել են ոստիկանություն։ Երեխայի որոնումներին ներգրավվել էին 100 ոստիկաններ եւ 300 կամավորներ։




























