Թուրքական Milliyet պարբերականի սյունակագիրներից Սամի Քոհենն անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններում 2-րդ անգամ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի իրավիճակին։
Թուրք սյունակագիրն իր հրապարակման սկզբում ներկայացնում է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալներ՝ թեկնածուների քանակի, նրանց ստացած քվեների մասին։ Սամիհ Քոհենը պնդել է, թե չի կարելի վստահ ասել, որ Սարգսյանի նախագահության առաջին շրջանը հաջող է անցել, թեեւ գործադրված բոլոր ջանքներին։ «Երկրի ամենամեծ խնդիրը տնտեսական հետամնացությունն է եւ աղքատությունը։ Ժողովրդի 30 տոկոսը աղքատության շեմից ներքեւ են։ Թեեւ նախորդ տարի տնտեսական աճը կազմել է 7 տոկոս, գործազրկության մակարդակը 16 տոկոս է։ Շարունակվում է արտագաղթը։
Արտաքին քաղաքականությունում կրկին Հայաստանի համար լուրջ դժվարություններ կան։ Ղարաբաղի հարցի լուծված չլինելու պատճառով դեռեւս Ադրբեջանի հետ շարունակվում է թշնամությունը։ Իսկ 2-րդ շրջանում Սարգսյանը կարո՞ղ է հաջողակ լինել։ Դա կախված է, թե 2-րդ շրջանում ինչքան խիզախ կվերաբերվի Սարգսյանը։ Հայաստանում առկա ծանր իրադրության մեջ իրենց բաժինն ունեն Ադրբեջանի հետ լարվածությունն ու Թուրքիայի հետ փակուղի մտած արձանագրությունները։ Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, Երեւանի հարցերի լուծման ճանապարհը կբացվի։
2009-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրվելու ժամանակ հույսեր կար, որ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումն արագանալու է, սակայն հետագայում Անկարան հաշվի առնելով Ադրբեջանի անհանգստությունները, հետ կանգնեց՝ պայման դնելով, որ Եւերանը քայլեր իրականացնի։ Սարգսյանն այդ պայմանը չընդունեց։ Մինսկի խմբի աշխատանքն էլ արդյունք չտվեց։
Դարակում դրված արձանագրությունները եթե կրկին վերակենդանան, դրանցից օգուտ կա։ Պետք է աշխատել հարաբերությունների կարգավորման պրակտիկ բանաձեւերի վրա։ Միթե Սարգսյանը նման ցանկություն կհայտնի»,-գրել է Սամիհ Քոհենը։




























