Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հրաժարականի մասին տեղեկություններին արձագանքեց «No comment» արտահայտությամբ:

Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է:

Նախագահական ընտրություններում Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանը 2864  ձայների տարբերությամբ պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մինչ այդ հրաժարականի դիմում են գրել նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որոնց տարածքներում եւս Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում: