Հեռանալուց առաջ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը փետրվարի 23 –ին վերջին ընդունելությունն է կատարել: Նրան այցելել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն:
Զրույցը մասնավոր բնույթ է կրել: Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահն ու կաթոլիկ առաջնորդը քննարկել են Ապենիններում եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկու տարեց առաջնորդները (Բենեդիկտոս XVI-ը 86 տարկան է, Նապոլիտանոն` 2 տարով մեծ) իրար ետեւից լքելու են բարձր պաշտոնները: Պապը փետրվարի 28-ին «գնում է հանգստի», իսկ այս տարվա ապրիլին լրանում է Նապոլիտանոյի նախագահության ժամկետը:
Փետրվարի 24-ի կեսօրին Բենեդիկտոս XVI –ը վերջին անգամ կդիմի հացատացյալներին, հաղորդում է BBC-ին:




























