Ֆինլանդիայում աճեցվել է չիլի կծու պղպեղի նոր տեսակ, որը հավակնում է դառնալ աշխարհում ամենակծու պղպեղը: Ֆինն մասնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գերազանցել անգամ ավստրալացի բուսաբույծների ձեռքբերումները, որոնք ամենակծու պղպեղն աճեցրել էին  մոտ երկու տարի առաջ:

Նոր կծու պղպեղի ի հայտ գալը լավ նորություն է դարձել ֆինների համար, քանի որ այն մեծ պահանջարկ ունի երկրում:  Գուրմանները այն համտեսում են գինու եւ պանրի հետ, իսկ Տամպեր քաղաքում  արդեն մի քանի տարի է, ինչ  չիլի պղպեղի համտեսման մրցույթ է անցկացվում, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»: