Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիայից հարավ ընկած հատվածում, 6,2  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Արեւելյան Թիմորում  եւ խուճապ են առաջացրել բնակչության շրջանում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Արեւելյան Թիմորի մայրաքաղաք Դիլիից  202 կմ արեւելք:

Միաժամանակ, ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ  երկարշարժի մագնիտուդը  կազմել է 5,7, իսկ օջախը գտնվել է  35 կմ խորության վրա:

Նշենք, որ այս տարածքը «խաղաղօվկիանոսյան կրակե շրջանի»  մաս է կազմում: