Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղյակ չէ, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ հիմա էլ շրջանառվում են Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը: Այս մասին NEWS.sm-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սարգիս Սահակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն էլ հրաժարականի դիմում ներկայացնի, նա տեւական ժամանակ ծիծաղեց եւ ասաց. «Չկա նման բան: Պինդ մնացեք, լավ մնացեք»:
Դիտարկմանը, թե եթե առաջարկեն հրաժարականի դիմում գրել, ինչ կանի, մարզպետն ասաց. «Ինձ ոչ առաջարկել են, ոչ էլ կլինի նման բան»:
Սարգիս Սահակյանը համառորեն չցանկացավ նշել, թե գո՞հ է Արագածոտնի մարզում ընտրությունների արդյունքներից, թե` ոչ: «Ազիզ ջան, զանգի խոսենք տնտեսությունից, կատարված աշխատանքներից: Դա ի՞նչ հարց է, ըտեղ ինչն է կարեւոր, ընտրությունները եղավ պրծավ»:




























