Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Վլադիմիր (Լադո) Վարձելաշվլիին, ով անցնում է անզգույշ սպանության գործով, փետրվարի 23-ին զենքի ապօրինի պահման մեղադրանք է առաջադրվել, հայտնել է փաստաբան Գեորգի գելաուրին:
Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 22-ին Վարձելաշվիլիի` Նուցուբիձե փողոցում գտնող տանը, երբ նա իր զենքի հավաքածուն ցուցադրում էր ընկերներին: Նա Զվիադ Քավթարաձեին ՏՏ մակնիշի զենք է տվել նայելու, վերջինս էլ պատահաբար կրակել վարչության պետ Դեւի Սիրաձեի վրա, վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
«2010թ. ընկերը Լադո Վարձելաշվիլիին զենք էնվիրել, եւ դա պատշաճ չի ձեւակերպվել: Ստացվում է, որ նա ապօրինաբար է զենքը պահել իր տանը»,- նշել է փաստաբանը:
Անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Քավթարաձեին: Նախկին նախարարի ազգական Վախթանգ Բիչաշվիլիին էլ զենքի ապօրինի փոխանցմամբ մեղադրանք է առաջադրվել:




























