Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հետաձգել է խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը` քրիստոնյա ղպտիների խնդրանքով:
Սկզբում երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները նախատեսված էին ապրիլի 28-ին, իսկ կրկնակի քվեարկությունը` մայիսի 5-ին, սակայն այդ օրը Եգիպտոսի ուղղափառ քրիստոնյաները` ղպտիները, նշում են Զատիկը, որի պատճառով ղպտի համայնքը դիմել է իշխանություններին` խնդրելով փոխել ընտրությունների օրը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այժմ ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 25-ին, իսկ երկրորդ փուլը` մայիսի 2-ին:




























