Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր առաջիկա նիստում քննարկելու է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վարքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, խոսքը Դարբինյանի հայտնի հայտարարության մասին է: Նշենք, որ Վանաձորի քաղաքապետը, մեկնաբանելով Վանաձորում ընդդիմության թեկնածուի հաղթանակը, նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են Վանաձորի անգիտակից բնակիչները: Քաղաքապետի հայտարարությունը բուռն աձագանք էր ստացել, եւ, ըստ շրջանառվող լուրերի, նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
Դրա հետ մեկտեղ կա նաեւ կարծիք, որ հրաժարականի պատճառն այն է, որ Վանաձորում ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:




























