Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրանքներ է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային երկու հոդվածներով: Նրան սպառնում է 16-ից 23 տարվա ազատազրկում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով փաստաբան Գոգիտա Գաբաիձեին:
«Մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 182 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով` ուրիշի ունեցվածքի առանձնապես խոշոր չափերի յուրացումը`ծառայողական դիրքի չարաշահմամբ, եւ 193 հոդվածով` առանձնապես խոշոր չափերի գումարների լվացումը»,- ասել է Գաբաիձեն:
Փաստաբանի խոսքով, իրենց են հանձնել քրգործի 50 հատոր` ծանոթանալու նպատակով: Հարցաքննության ընթացքում Ուգուլավան օգտվելէ իր իրավունքից եւ լռել է, ապա նրան բացե են թողել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քննչական ծառայությունը քաղաքապետին մեղադրում է «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման մեջ, 2008թ. սեփականատեր Ջոզեֆ Քեյը վաճառել է իր բաժինը ճնշումների արդյունքում:
Քաղաքապետին նաեւ մեղադրում են «Միացյալ Ազգային շարժման» ակտիվիստների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու եւ 764 մարդու աշխատավարձ վճարելու մեջ:




























