Իտալիայում այսօր` փետրվարի 24-ին խորհրդարան են ընտրում: Խորհրդարանական մանդատների համար պայքարում են վարչապետ Մարիո Մոնտիի թիմակիցմերը, աջ կենտրոնամետ կոալիցիան, չափավոր ձախերը, ինչպես նաեւ մի շարք այլ ուժեր: Տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 10-ին: Ակնկալվում է, որ exit-poll –ի առաջին արդյունքները կլինեն փետրվարի 25-ին, հաղորդում է Reuters-ը:
Սոցհարցումների արդյունքներով` առավել մեծ աջակցություն է վայելում Պիեռ Լուիջի Բերսանիի դեմոկրատական կուսակցությունը: Սպասվում է, որ ձախակողմյան կուսակցությունն առաջ կանցնի աջերից, որի առանցքային դեմքը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է:
Միաժամնակ, ըստ փորձագետների, դեմոկրատների առավելությունը բավարար չի լինի խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար:
Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան փոտրվարի 26 –ից ոչ շուտ:




























