Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ Հայաստանի 22-ամյա քաղաքացի է սպանվել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ակումբի երկրորդ հարկում տեղի ունեցած ընդհարման ժամանակ երկու անհայտ անձինք դանակով հարավածել են Մերձմոսկվայի 22-ամյա բնակչին, ով էլ ստացած վնասվածքից մահացել է տեղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Միջադեպը տեղի է ունեցել «Զեբրա» առեւտրային կենտրոնում, ժամը մոտ 5.00-ին:
«Հայտնաբերվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացու մարմինը` իրանին հասցված վնասվածքով»,-նշվել է հաղորդագրության մեջ: Հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:




























