ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է առաջին շրջագայությունը, որի շրջանակում փետրվարի 24-ից մարտի 6-ը կայցելի եվրոպական երկրներ եւ Մերձավոր Արեւելք: Մասնավորապես նա կլինի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում եւ Կատարում:
Գերմանիայում նա հանդիպում կունենա նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:Եվրոպական երկրներում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի միջազգային եւ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ եվրատլանտյան համագործակցության եւ ինտեգրացիայի զարգացմանն առնչվող հարցեր:Թուրքիա այցի ընթացքում Քերին երկրի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայի իրավիճակը եւ հակամարտության դադարեցման հնարավոր ուղիները, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հարցեր: Եգիպտոսում, բացի երկրի ղեկավարության հետ հանդիպումից, Քերին բանակցություններ կունենա նաեւ Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ: Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպումների օրակարգում կլինեն մարձավորարեւելյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության խնդիրներն ու տնտեսական համագործակցության հարցերը, հաղորդում է «РБК»-ն:




























