Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է որպես վկա հարցաքննության կանչվել կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից «Իմեդի» հեռուստաընկերությունը ձեռք բերելու գործով:Նման հնարավորությունը չի բացառել Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
«...Բոլոր գործողությունները, որոնք իրականացրել են նախկին իշխանությունները` հեռուստաընկերությունը ձեռք բերելու համար, համաձայնացված են եղել նախագահի հետ: Հնարավոր է, որ այդ հարցերի պարզաբանման համար նախագահը որպես վկա հրավիրվի հարցաքննության»,-ասել է Կբիլաշվիլին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 23 –ին մեղադրանք էր առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետ եւ Սահակաշվիլիի մերձավոր Գիգա Ուգուլավային` պաշտոնական դիքրի չարաշահման եւ ուրիշի ունեցվածքի յուրացման ու փողերի լվացման համար: Մեղադրանքը ներկայացնելուց հետո քաղաքապետը բաց է թողնվել:




























