Հերթական անգամ հայ ժողովուրդը փորձում է մեկ անարդար մարդու միջոցով տապալել մեկ ուրիշ անարդար մարդու իշխանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

«Հերթական անգամ հայ ժողովուրդը փորձում է մեկ անարդար մարդու միջոցով տապալել մեկ ուրիշ անարդար մարդու իշխանությունը: Ընդ որում ավելի թույլով փորձում է հաղթել առավել ուժեղին: Արդյունքը լինելու է նույնը: «Կատվի վազքը մինչև մարագն է»: Տեսնենք ինչպես և որտեղ կավարտվի «կեղծ Րաֆֆիի» վազքը: Արդյունքում հայ ժողովուրդը հերթական անգամ կկանգնի «կոտրված տաշտակի» առաջ:

Սակայն կա մեկ դրական բան: Մենք նախ կազատվենք կեղծ ընդիմությունից, իսկ հետո նաև կեղծ իշխանություններից: Հանրապետականների ողնաշարն այլևս փշրված է: Րաֆֆին կլինի այն «կամիկաձեն», որն իր արժանապատվության կորստի գնով վերջնականապես կկազմալուծի պետական մեքենան: Իսկ այս ամենից հետո կգա ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ»,- գրել է Սեդրակյանը: 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am