Ուկրաինական «Femen» շարժման երեք ակտիվիստուհիներ մերկացել են Միլանի այն ընտրական տեղամասում, որտեղ քվեարկել է աջ կենտրոնամետ ուժերի առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, հաղորդում է «Rai News24» հեռուստաալիքը: Նրանք սկսել են բղավել «Բաստա, Բեռլուսկոնի» եւ հանել վերնազգեստները:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն անմիջապես շենքից հանել են աղջիկներին եւ նստեցրել ոստիկանական մեքենաները: Չհաստատված տվյալներով, ակցիային մասնակցել են երկու ուկրաինուհի եւ մեկ ֆրանսուհի:

Ինչպես ավցելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Իտալիայում այսօր` փետրվարի 24-ին խորհրդարան են ընտրում: Խորհրդարանական մանդատների համար պայքարում են վարչապետ Մարիո Մոնտիի թիմակիցմերը, աջ կենտրոնամետ կոալիցիան, չափավոր ձախերը, ինչպես նաեւ մի շարք այլ ուժեր: Տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 10-ին: Ակնկալվում է, որ exit-poll –ի առաջին արդյունքները կլինեն փետրվարի 25-ին, հաղորդում է Reuters-ը: