Փետրվարի 24 –ին տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել բուլղարական 40 քաղաքներում, հաղորդում է Reuters-ը: Նրանք բողոքում են էլեկտրաէներգիայի սակագների, էներգետիկ ոլորտում մենաշնորհների եւ կառավարության քաղաքականության դեմ:
Ակցիաները շարունակվում են արդեն երկու շաբաթ:
Բողոքի ալիքը երկրում առաջացել է էներգասպառման գների կտրուկ բարձրացման պատճառով եւ հանգեցրել է կառավարության հրաժարականին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը փետրվարի 20-ին: Խորհրդարանը հավանության է արժանացրել կառավարության հրաժարականը: Մինչ նոր ընտրությունները` երկիրը կղեկավարի անցումային կառավարությունը:




























